ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Աղօթք խաղաղութեան համար

Աղօթք խաղաղութեան համար
08.06.2023 | 00:02

Տէր Աստուած, սուրբ ու պատուական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երեւելի ու աներեւոյթ բոլոր թշնամիներից

Քո խաղաղութեամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խօսքերից, զորացրու մեզ եւ աներկիւղ պահիր ամէն տեսակի չարից։ Մեզ հաւասարեցրու Քո ճշմարիտ երկրպագողներին, որոնք հոգով եւ ճշմարտութեամբ կերկրպագեն Քեզ։ Որովհետեւ Ամենասուրբ Երրորդութեանդ վայել են փառքը, իշխանութիւնը եւ պատիւը, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։

Ամէն։

Դիտվել է՝ 2674

Մեկնաբանություններ